Ավիացիոն քիմիական պայքար ծղրիդների դեմ․ Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2023 թվականի հուլիսի 14-16-ը ՀՀ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի և Ծաղկեվանքի հարակից տարածքներում և ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի տարածքում (ընդհանուր առմամբ՝ շուրջ 1400 հա) նախատեսում է իրականացնել ծղրիդների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ։
«Խորհուրդ ենք տալիս մեղվափեթակները նշված տարածքներից տեղափոխել առնվազն 3-5 կմ հեռավորության վրա, խուսափել առաջիկա 20 օրվա ընթացքում սնկերի, բույսերի, հատապտուղների հավաքից և հարակից արոտավայրերում գյուղատնտեսական կենդանիներ արածեցնելուց»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նաև զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում նշված օրերին առավելագույն զգոնություն ցուցաբերել։