Այսուհետ քաղաքացիներին ավելի հեշտ զենք ձեռք կբերեն
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերող քաղաքացիներին:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմամարզական կազմակերպություններին վերաբերող դրույթները պետք է շատ ավելի դետալային քննարկման առարկա դառնան, և այլ օրենքի շրջանակներում պետք է ավելի ճիշտ լուծումներ նախատեսվեն, ըստ այդմ առաջարկում ենք այս օրենքից հանել ռազմամարզական կազմակերպություններին վերաբերող դրույթները, բայց և պահպանել քննության հանձնման կանոնը, որ մեր քաղաքացիները կարողանան օգտվել առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերելու հնարավորությունից: Եվ ըստ էության Ներքին գործերի նախարարի համապատասխան հրամանով կտանք շատ ավելի պարզեցված ընթացակարգեր մեր քաղաքացիների համար այս քննությունը հանձնելու նպատակով»,- նշել էր Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։