ԵՄ-ն խոստացել է Ուկրաինային 400 մլն եվրո հատկացնել վերականգնման համար. Bloomberg
Եվրամիության (ԵՄ) անդամ երկրները խոստացել են օգնել Ուկրաինային վերականգնման հարցում և նախատեսել են այդ նպատակով հատկացնել 400 միլիոն եվրո՝ գրում է Bloomberg-ը։
Նշվում է, որ դաշինքի երկրներն այդ գումարը կհատկացնեն Եվրոպական ներդրումային բանկի (EIB) հիմնադրամին, իսկ առաջին վճարումները կսկսվեն աշնանը։ Ստորագրվել է «ԵՄ-ն Ուկրաինայի համար» հիմնադրամին ներդրումներ կատարելու մտադրության մասին հայտարարությունը։
Մասնավորապես, Ֆրանսիան և Իտալիան պարտավորվել են տրամադրել 100-ական միլիոն եվրո։ «Հիմնադրամը կծառայի որպես ժամանակավոր միջանկյալ լուծում, քանի դեռ հասանելի չեն ԵՄ երկարաժամկետ միջոցները»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ այժմ Միության երկրները կձգտեն նախաձեռնությունը հաստատել իրենց խորհրդարաններում։ Հիմնադրամին կկարողանան միանալ նաև ԵՄ ոչ անդամ պետությունները, ինչպես նաև մասնավոր դոնորները: