Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հոսպիտալացրել են՝ հայտնել են իսրայելական լրատվամիջոցները:

Walla պարբերականը, վկայակոչելով հիվանդանոցի իր աղբյուրը, գրել է, որ Նեթանյահուն տանը կորցրել է գիտակցությունը , ընկել և գլուխը ուժեղ հարվածել է, ինչից հետո նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

Վարչապետի գրասենյակից էլ հայտնել են, որ նա լավ վիճակում է և բուժզննում է անցնում Թել Ավիվի արվարձանում գտնվող Շեբա հիվանդանոցում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն