Նախարարի պաշտոնակատարը պատմել է, թե ինչպես են խթանելու կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ի՞նչ փաթեթ է մշակվում, որի շրջանակներում փորձելու են խթանել կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը։
Ըստ Ավանեսյանի՝ շարունակական թեստավորման պահանջ է ներկայացվելու որոշ ոլորտների աշխատակիցների համար։
«Մի շարք գործիքներ ենք ներառել այս սահամանփակումների թվում, սա դեռ առաջարկ է, ընդունված չէ, պետք է քննարկվի։ Այս պահին մեր կողմից առաջարկվել է հանրային ծառայության, պետական կառավարման ոլորտում աշխատակիցների համար, ովքեր հենց իրենք են ռիսկի խումբ և նաև վարակի տարածման համար թիրախային են, հետևայլը։ Եթե պատվաստման սերտիֆիկատ չի ներկայացնում անձը, ապա ժամանակ առ ժամանակ պետք է ներկայացնի թեստավորման բացասական պատասխան, որպեսզի ռիսկի չենթարկի հաճախորդներին, իր կոլեգաներին։»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։