Մայրաքաղաքում վորքաութ (workout) մարզաձևը զարգացնելու նպատակով բոլոր վարչական շրջաններում կկառուցվեն մարզասարքերով հագեցած հատուկ մարզահրապարակներ: Ընդհանուր առմամբ շահագործման կհանձնվի 24 բակային տարածք:

***

Շինբարեկարգման ծրագրերով ընթացիկ տարում մայրաքաղաքում շուրջ 60 թեքահարթակ կկառուցվի:

***

Երևանի ավագանու աշխատանքային խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվեց, որ մեկնարկել է Թամանյանի արձանին հարակից տարածքի բարեկարգումը:

Նշենք, որ աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև Երևանում գիշերային լուսավորությունը 1 ժամով երկարացնելու, որոշ վարչական շրջաններում աղբահանության խնդիրները, Գարեգին Նժդեհի փողոցում ավտոբուսային գծեր առանձնացնելու թեման, ինչպես նաև Մյասնիկյան պողոտայում օրվա որոշ ժամերին դարձափոխային երթևեկության կազմակերպման հարցը: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն