Արայիկ Հարությունյանն այսօր ուղերձով է հանդես գալու
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր հանդես է գալու ուղերձով։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր, ժամը 22:00-ին հանդես կգամ ուղերձով:
Արցախի յոթամսյա շրջափակումը և հատկապես մեկամսյա լրիվ պաշարումը օրեցօր սրում են մեր ժողովրդի անվտանգային ու հումանիտար վիճակը: Ուղերձիս մեջ հակիրճ կխոսեմ առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ»,-գրել է Հարությունյանը: