Թուրքիայում ՌԴ-ին կոչ են արել չմտահոգվել Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով
Ռուսաստանը չպետք է մտահոգվի Թուրքիայի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի ավագ խորհրդական Մյուջահիթ Քյուչյուքյըլմազը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Թուրքիան՝ հարաբերություններ հաստատելով մի կողմի հետ, խնդիրներ չի ստեղծում մյուս կողմի հետ: Մենք անձնացնում ենք խնձորները տանձերից: Թուրքիան հնարավորություններ եւ դիվանագիտական հմտություններ ունի՝ տարբեր երկրների հետ շփումներն ու հարաբերությունները պահպանելու համար»,-ասել է նա:
Նա նշել է, որ ապրիլի սկզբից թուրքական առաջատար Bayraktar ԱԹՍ-ների արտադրողը հայտարարել է, որ Ուկրաինան արդեն գնել է այդ համալիրները:
Մոսկվայում նշել են, որ դա չի ուրախացնում, սակայն Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը պնդել է, որ գործարքն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: