Հունիսին 30 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հունիս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:
2023 թվականի հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 30 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում:
Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին, ընդհանուր, առաջադրվել է 12․6 մլն դրամի չափով տուգանք:
«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը և գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներն՝ այստեղ: