Ոստիկանությունը կալանավորել է 70 միգրանտի, որոնք զանգվածային ծեծկռտուք էին սարքել Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ գիշերներ» հյուրանոցի մոտ, տեղեկացնում է 78.ru-ն։

Նախնական տեղեկատվությամբ՝ վեճը տղամարդկանց միջեւ տեղի է ունեցել կենցաղային հողի վրա։ Բանակռիվը վերաճել է կռվի, ինչի հետեւանքով տուժել է երկու մարդ։

Դեպքի վայր ժամանելով՝ ոստիկանները պարզել են, որ Տաջիկստանի եւ Չեչնիայի քաղաքացիների միջեւ տեղի է ունեցել կենցաղային վեճ, որը ծեծկռտուքի առիթ է հանդիսացել։ Տուժել է երկու մարդ, նրանց հոսպիտալացրել են ուղեղի ցնցման պատճառով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն