Գնացքներից մեկում ահաբեկչի առկայության մասին իրավապահ մարմինների ստացած հաղորդագրությունների պատճառով ոստիկանությունը տարհանել է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Լիլ քաղաքի կայարանի ուղևորներին ու աշխատակիցներին։ Այդ մասին չորեքշաբթի հայտնել է Agence France-Presse (AFP)-ը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրները։

Ըստ AFP-ի՝ «գործողությունն իրականացվում է «Լիլ-Եվրոպա» կայարանում՝ գնացքում ահաբեկչի առկայության մասին ահազանգից հետո»։ Խոսքը վերաբերում է Փարիզից Լիլ մեկնող գնացքին:

Կայարանի մուտքերն արգելափակված են, շենքում աշխատում են հատուկ ջոկատայինները։ «Լիլ-Եվրոպա» կայարանն ինտեգրված է արագընթաց գծերի ֆրանսիական և եվրոպական ցանցին, որտեղով անցնում են Բրյուսել և Լոնդոն մեկնող գնացքները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն