Օդեսայում տեղի ունեցած պայթյուններից հետո Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին զինվորականներին հրահանգել է ուժեղացնել նավահանգստային ենթակառուցվածքների անվտանգությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Ուկրաինայի  զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը հայտարարել էր Օդեսայում արդյունաբերական ձեռնարկության և նավահանգստային ենթակառուցվածքների վնասման մասին։

Հուլիսի 18-ին քաղաքում նույնպես պայթյուններ են գրանցվել։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ բարձր ճշգրտության զենքերով խմբակային պատասխան հարվածներ են հասցրել Օդեսայի և Նիկոլաևի շրջանների ռազմական օբյեկտներին, որտեղ ինքնակառավարվող նավակների կիրառմամբ գործողություններ էին նախապատրաստվում, ինչպես նաև Օդեսայի շրջանի նավավերանորոգման գործարանին:

Օդեսայի մարզում և Ուկրաինայի ինը այլ շրջաններում անցած գիշեր հայտարարվել է օդային տագնապ։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մի շարք պայթյուններ են տեղի ունեցել, մասնավորապես, Օդեսայում և Օդեսայի մարզի Չեռնոմորսկում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն