Պաշտոնական այցով երեկ երեկոյան Կատար է մեկնել  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Դա Պարսից ծոցի երկրներ կատարած եռօրյա շրջագայության նրա երկրորդ կանգառն է: Էրդողանին ընդունել է արաբական պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին: Կողմերը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 50-ամյակի կապակցությամբ համատեղ հայտարարություն են ստորագրել: Հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը Կատարի ղեկավարին թուրքական արտադրության «Թոգ» մակնիշի էլեկտրական ավտոմեքենա է նվիրել:

Նույն  մեքենայից Էրդողանը  նվիրել է նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամադ բին Սալմանին՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակում։

Էր-Ռիադում Թուրքիայի նախագահը Սաուդյան Արաբիայում էներգետիկայի, ներդրումների, պաշտպանական ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման վերաբերյալ մի շարք համաձայնագրեր էր կնքել։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Էրդողանն ակնկալում է նավթ արդյունահանող արաբական երկրների հետ ավելի քան 50 միլիարդ դոլարի ներդրումային համաձայնագրեր ստորագրել և հաղթահարել Թուրքիայում տնտեսական խորացող խնդիրները: Էրդողանը կայցելի նաև Արաբական Միացյալ Էմիրություններ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն