Բաքուն պաշտոնական նամակով Երևանից պահանջել է դադարեցնել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը:

Նամակում ասվում է, որ Երևանը պարտավոր է Բաքվին տեղեկացնել շրջակա միջավայրի վրա օբյեկտի ազդեցության մասին: Սակայն դա, ըստ ադրբեջանական գերատեսչության, չի արվել: Այդ մասին գրում են տեղական ԶԼՄ-ները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի հետ սահմանին գործարան կառուցելու գաղափարը քննադատել էր նաև Իլհամ Ալիևը:

Նշենք նաև, որ Ադրբեջանը պարբերաբար կրակում է կառուցվող գործարանի ուղղությամբ, որի կառուցման աշխատանքները դադարեցված են։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն