Ստեփանակերտի շուկայում հսկողություն կիրականացվի
ԱՀ Պետական տեսչությունների կառավարման կոմիտեն տեղեկացնում է, որ վաղվանից Ստեփանակերտի կենտրոնական շուկայում պետական տեսչությունների կառավարման կոմիտեն շուկայի կազմակերպիչ իրավաբանական անձի հետ միասին կիրականացնի ոչ միայն վերահսկողություն, այլ նաև հսկողություն` առավոտյան ժամը 9-ից մինչ շուկայի աշխատանքների ավարտը:
«Կոմիտեի համապատասխան տեսչության աշխատակիցները կիրականացնեն աշխատանքներ տեղական առկա սակավ մթերքի վաճառքի գների կարգավորման ուղղությամբ, իսկ այլ միրգ-բանջարեղենի վաճառքով զբաղվող իրավաբանական անձանց նկատմամբ կիրականացվի վերահսկողություն` հերթապահ խմբերով դիտարկումների միջոցով։
Կոչ ենք անում քաղաքացիներին ապահովել նաև պատշաճ հանրային վերահսկողություն և կոմիտեի 50-99 թեժ գծի համարին զանգահարել խախտումներ նկատելուն պես»: