ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արտաքին հետախուզության ծառայությանը հանձնարարել է ուշադիր հետևել Լեհաստանի գործողություններին ուկրաինական ուղղությամբ, մասնավորապես՝ լեհ-լիտվա-ուկրաինական կազմավորում ստեղծելու ծրագրերին։

Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարն ավելի վաղ հայտնել էր, որ Լեհաստանը, Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված, ծրագրում է զորքեր տեղակայել իր արևմտյան տարածքներում։ Պուտինն ասել է, որ լեհ-լիտվա-ուկրաինական ռազմական կազմավորում ստեղծելու ծրագրերն ուղղված են Արևմտյան Ուկրաինայի հետագա օկուպացմանը։

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ պետության ղեկավարը նշել է, որ «խոսքը ոչ թե վարձկանների ինչ-որ խմբի մասին է, որոնք այնտեղ ոչնչացվում են, այլ կանոնավոր, լավ համալրված, զինված զորամիավորման, որը նախատեսվում է օգտագործել Ուկրաինայի տարածքում գործողությունների համար»:

Ըստ Պուտինի՝ այդ ծրագրի վերջնական նպատակն ուկրաինական տարածքների օկուպացիան է: «Եթե լեհական ստորաբաժանումները մտնեն, օրինակ՝ Լվով կամ Ուկրաինայի այլ տարածքներ, ապա այնտեղ էլ կմնան։ Ընդ որում, հավերժ կմնան»,- ասել է ՌԴ նախագահը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն