Քերոբյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցը
Նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 21-ին ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին` երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։
Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են քիմիական արդյունաբերության ոլորտում հնարավոր համագործակցությանը, Գերմանական Միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW) տեղային գրասենյակների ստեղծմանը, Հայաստանում էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացմանը, կանաչ ջրածնի արտադրությանը և այլն։
Հանդիպման ընթացքում նախարար Վահան Քերոբյանը բարձր է գնահատել Հայաստանում Գերմանական տնտեսական թիմի գործունեությունը։