Ուկրաինան հարվածներ է հասցրել Ղրիմի զինապահեստին
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ Կրասնոգվարդեյսկի շրջանի բնակիչների մի մասը տարհանվելու է զինամթերքի պահեստում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով տեղի ունեցած պայթյունից հետո։
Նրա խոսքով՝ որոշում է կայացվել արտակարգ իրավիճակների վայրից 5 կիլոմետր շառավղով բնակչությանը տարհանել ժամանակավոր տեղավորման կենտրոններ:
Ղրիմի երկաթուղու երկայնքով երթևեկությունը դադարեցվել է, քանի որ ճանապարհն անցնում է այրվող պահեստից մոտ երկուսուկես կիլոմետր հեռու: «Մենք ակնկալում ենք, որ արտակարգ իրավիճակի հետևանքները կարճ ժամանակում կվերացվեն»,- ասել է Ակսյոնովը։