Հուլիսի 19-22-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 800 քմ, Ավան վարչական շրջանում՝ 800 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1500 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 500 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2․7 հա, Թալին քաղաքում՝ 3000 քմ, Օշական գյուղում՝ 3500 քմ, Արարատի մարզի Վանաշեն գյուղում՝ 5000 քմ, Արմավիրի մարզի Մերձավան գյուղում՝ 500 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 700 քմ, Աբովյան քաղաքում՝ 2500 քմ, Բյուրեղավան քաղաքում՝ 300 քմ, Մայակովսկի գյուղում՝ 1 հա, Ջրվեժ գյուղում՝ 2 հա, Կոտայք գյուղում՝ 2500 քմ, Առինջ գյուղում՝ 500 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 8 հա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն