Երևանում աղբահանության հետ կապված խնդիրը քաղաքային կառույցների, վարչական շրջանների ու մասնավոր ընկերությունների համատեղ աշխատանքի արդյունքում մեղմվել է: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Աշխատանքները կազմակերպվել են 24/7 գրաֆիկով, գործընթացին ներգրավվել են ԵԱՍՄ համայնքային հիմնարկի 495 աշխատակից, 31 աղբատար, 4 փոշեկուլ, 22 ջրցան մեքենա:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նաև հանձնարարեց սկսել ծառայողական քննություն՝ հիմնային պատճառները հասկանալու:

«Մենք պետք է նաև կենտրոնանանք հիմնարար լուծման վրա, որովհետև սա հիմա ժամանակավորապես վերադառնում ենք նորմալ ցիկլի, բայց, այնուամենայնիվ, մեզ հիմնարար լուծում է պետք»,- ասաց Ավինյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն