Երևանում աղբահանության խնդիրը մեղմվել է. ծառայողական քննություն կիրականացվի
Երևանում աղբահանության խնդիրը քաղաքային կառույցների, վարչական շրջանների ու մասնավոր ընկերությունների համատեղ աշխատանքի շնորհիվ մեղմվել է: Աշխատանքները կազմակերպվել են 24/7 ժամանակացույցով. գործընթացին ներգրավվել են ԵԱՍՄ համայնքային հիմնարկի 495 աշխատակից, 31 աղբատար, 4 փոշեկուլ և 22 ջրցան մեքենա:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է սկսել ծառայողական քննություն՝ խորքային պատճառները հասկանալու և խնդրին հիմնարար լուծումներ տալու նպատակով: Այս օրերի ընթացքում քաղաքային աղբավայր է տեղափոխվել շուրջ 2160 տոննա աղբ: