Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տարածաշրջանային գրասենյակի հետ համատեղ իրականացնում է «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը։ Ծրագրի իրականացման համար դրամաշնորհը տրամադրել է ՄԱԿ-ը։ Ութամյա ծրագիրը մեկնարկել է 2021 թ.։ Ծրագրի նպատակներից է նպաստել Հայաստանում անտառային տարածքների 2,5 տոկոսով ավելացմանը։



Ծրագրի շնորհիվ նախատեսվում է հետագայում անտառմշակույթների հիմնումը կազմակերպել բացառապես փակ արմատային համակարգի տնկանյութով։ Ծրագրի շրջանակներում հիմնադրվել են ջերմոցներ, որտեղ ցանվել են կաղնու, կեչու, հացենու և սոճու սերմեր։



Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարևորել է ծրագրի ուղերձը՝ «Հայաստանի կանաչ տարածքների ավելացումը»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն