Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա. սպասվում է եռակողմ հանդիպում ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
Հուլիսի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Կայանալու է երկկողմ հանդիպում ՌԴ ԱԳ նախարարի և եռակողմ հանդիպում ՌԴ և Ադրբեջանի նախարարների հետ:
Օրակարգում են տարածաշրջանային անվտանգության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, հումանիտար խնդիրները: