Կեղծ բնապահպանական օրակարգը՝ ընդդեմ Հայաստանի տնտեսության․ ինչո՞ւ է աղմկում Ադրբեջանը
Ադրբեջանը պարտվում է տնտեսական դաշտում՝ կեղծ բնապահպանական օրակարգ առաջ քաշելով Հայաստանի դեմ։ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունն արձագանքել է ադրեջանական բնապահպանական սադրանքներին։ Միությունում վստահեցրել են՝ հանքագործական ընկերությունները կշարունակեն աշխատել՝ հզորացնելով Հայաստանի տնտեսությունը։ Հատկապես, որ այդ երկրի հետ Հայաստանն ու Արցախը հիբրիդային պատերազմի մեջ են։ Կեղծ բնապահպանական օրակարգ առաջ քաշող Արդբեջանում 2022–ին բնապահպանական խնդիրներն ավելի են սրվել՝ արձանագրել են ԱՄՆ Յեյլի համալսարանի մասնագետները։
Կեղծ բնապահպանական պատրվակով Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը փակելուց ու փաստացի կրկնակի շրջափակման մեջ պահելով 120 հազար նարդու՝ Ադրբեջանը վերջին ամիսներին արդեն Հայաստանի հանքարդյունաբերությանն է սպառնում։ Ադրբեջանական սադրանքների պատճառով Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գոեպրոմայնինգ» ընկերությունն է լուրջ խնդիրների առաջ։ Բայց Ադրբեջանը չի կարող հասնել իր նպատակին․ ընկերությունը պատրաստվում է աշխատել՝ հզորացնելով Հայաստանի տնտեսությունը։
Ընդ որում սա միակ հանքագործական ընկերությունը չէ, որ պատրաստվում է աշխատել ՝ ասում է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը․
«Նրանք ամեն ինչ անելու են, որ Հայաստանում թույլ չտան տնտեսական աճ գրանցվի։ Առաջին քայլերը ուղղել են հանքադյունաբերության դեմ՝ որպես ամենամեծ ներուժ ունեցող ոլորտի։ «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբը՝ ի դեմս ԶՊՄԿ-ի՝ ունի ծավալի մեծացման պլան։ «Լիդիան Արմենիա » ընկերությոնը կշահագործի Ամուլսարը մոտ ժամանակներում։ «Գեոպրոմայնինգը» կառավարության հետ համատեղ պղնաձուլարան կառուցելու նպատակներ ունի, որը էլ ավելի կարագացնի Հայաստանի տնտեսության տեմպերը»։
Եթե Ամուլսարի հանքավայրը աշխատեր, պետական բյուջեն ուղղակի և անուղղակի մոտ մեկ միլիարդ դոլարի եկամուտ կունենար՝ ասում է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ Արամ Օսիկյանը․
«Ճիշտ է շատ մեծ դժվարությամբ, բայց Ամուսլարը կաշխատի։ Իսկ Ամուլսարի չաշխատելու հետևանքով ուղղակիորեն 500 մլն դոլար պետությունը չստացավ, անուղղակի մոտ մեկ միլիարդ դոլար»։
Ադրբեջանական կեղծ բնապահպանական օրակարգը շարունակվում է։ Այս անգամ թիրախում Արարատի մարզում գտնվող Երասխի մետաղաձուլական գործարանն է, որը չնայած ադրբեջանական տարբեր ոտնձգություններին, շարունակում է կառուցվել։ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանն արձանագրում է՝ հայաստանյան հանքագործական ընկերությունները շարունակելու են աշխատել ու զարգանալ
«Իմ տեղեկություններով ոչ մի միջազգային կառույց չի արձագանքել այս նամակին՝ նրա անհիմն ու ֆեյքային անհիմնության պատճառով»։
Ադրբեջանցի բնապահպանները նշում էին, թե հանքավայրերի շահագործումը վտանգում է ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների շրջակա միջավայրը. Ադրբեջանական ՀԿ-ները 12 հանքավայրերի մասին են նշում, ցանկում են փակել, օրինակ, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, Սոթքի ոսկու հանքը, դեռևս չշահագործվող Ամուլսարը, Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանը։ «Հայաստանի պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններն, իհարկե, հատ-հատ ի ցույց են դնում և կշարունակեն ի ցույց դնել Ադրբեջանի մեղադրանքների մտացածին լինելը»՝ արձանագրում է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ԱՄՆ Յեյլի համալսարանի պետությունների բնապահպանական վիճակի վերաբերյալ 2022 թվականի զեկույցում Հայաստանը 56-րդն է 180 երկրների շարքում, Ադրբեջանը՝ 104-ը:
«Վարկանիշային աղյուսակը չափում է պետության ձեռքբերումները բնապահպանական վիճակի տեսանկյունից, հիմնվում է բնական պաշարների կառավարման 22 ցուցանիշների և 10 կատեգորիաների վրա»։
Դեկտեմբերի 12-ից Արցախում, իսկ արդեն մի քանի շաբաթ Հայաստանում հետևողականորեն բնապահպանական կեղծ օրակարգ առաջ տանող Ադրբեջանը լուրջ խնդիրներ է ստեղծել Արցախի բնապահպանության ու շրջակա միջավայրի համար։ Հունվարի իննից վթարված է Հայաստանից Արցախ գնացող միակ բարձրավոլտ էլեկտրագիծը։ Արցախում հոսանք ստանում են ներքին ռեսուրսների հաշվին։ Հուլիսի 8-ին Ադրբեջանը անսպասելի կերպով վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը և ժամեր հետո նորից ընդհատել այն: Հաշվի առնելով, որ էլեկտրաէներգիայի ներքին արտադրության ծավալները շատ ավելի քիչ են, քան՝ սպառումը, իսկ Սարսանգի ջրամբարի ջրային պաշարներն էլ գնալով նվազում են՝ հունվարի 10-ից հանրապետությունն անցել է օրական 6-ժամյա հովհարային անջատումների։ Արդյունքում՝ վտանգված է Սարսանգի ջրամբարն ու ոչ միայն։