Ռուսաստանը գիշերը առաջին հարվածներն է հասցրել Դանուբի ուկրաինական նավահանգիստներին, ինչը փորձագետներն անվանել են Ուկրաինայի հացահատիկային շրջափակման էսկալացիա այն բանից հետո, երբ Կրեմլը հրաժարվեց երկարաձգել հացահատիկի գործարքը և զանգվածային հարվածներ հասցրեց Սև ծովի նավահանգստային ենթակառուցվածքներին, հայտնում է BBC-ն:

«Իրավիճակն արագ սրվում է: Անցած գիշեր Մոսկվան ողջ պատերազմի ընթացքում առաջին անգամ հարձակվել է Դանուբում գտնվող Ռենի և Իզմայիլի տերմինալների վրա։ Մեր կարծիքով՝ սա ավելի մեծ իրադարձություն է, քան կանխատեսելի հարձակումներն Օդեսայի վրա»,- գրել է Совэкон-ի առաջատար փորձագետ Անդրեյ Սիզովը։

«Այս անգամ իսկապես փորձում են սահմանափակել ուկրաինական արտահանումը։ Դանուբը արտահանման առանցքային ուղի է՝ ամսական ավելի քան 2 միլիոն տոննա թողունակությամբ»,- գրել է Սիզովը Twitter-ում:

Փորձագետները նշում են, որ այժմ առևտրի համար հիմնական խնդիրը ծովով ուկրաինական հացահատիկ արտահանող նավերի ապահովագրումն է: Այժմ դա կազդի նաև Դանուբի գետային նավահանգիստների վրա։

Օդեսայի շրջանի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ կարողացել են երեք անօդաչու թռչող սարք խոցել, մնացածը հացահատիկով անգար են ոչնչացրել ու վնասել բեռների պահեստավորման ամբարները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն