Արցախի մեր հայրեկանակիցները չպետք է հուսալքվեն, պետք է մի քիչ էլ դիմանան
ՀՀ երրորդ նախագահը նամակով դիմել է ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահներին՝ Արցախի բնակչությանը Լենինգրադի ցեղասպանության հեռանկարից փրկելու կոչով, որի այլընտրանքը հայրենազրկումն է: Մեծ հաշվով Սարգսյանի կոչ-խնդրանքի հասցեատերը Վլադիմիր Պուտինն է Ով՝ ով, բայց գոնե Սերժ Սարգսյանը գիտի Արցախի բլոկադայի կազմակերպման մեջ ամերիկյան ավանդի մասին, նշանակում է՝ որպես հասցեատեր Բայդենը սիմվոլիկ բնույթ է կրում, նրանից ակնկալիք չկա, չկա որևէ ակնկալիք նաև Մակրոնից: Մնում է Պուտինը:
Ի՞նչ կանի ՌԴ նախագահը: Ուզում եմ հավատալ, որ փաշինյան-Ալիև տանդեմի այս հանցավոր օպերացիան կվիժեցվի ռուսների կողմից: Ոչ թե ուզում եմ հավատալ, այլ վստահ եմ: Քանի որ դա Պուտինի անձնական հեղինակության հարցն է, իսկ ՌԴ առաջնորդը շատ ուշադիր է իր հեղինակությանը: Պատկերացրեք խայտառակության աստիճանը. մեծ տերությունը խաղաղապահ ուժեր է ուղարկում մի տարածք, որը մարդիկ ստիպված լքում են՝ սովից փրկվելու համար: Սա նշանակում է, որ ժողվարչապետի և Ալիև էֆենդու կապիկությանը քիչ է մնացել:
Առաջիկայում արմատական փոփոխություններ տեղի կունենա ռուս-բանդերական ռազմաճակատում, ըստ ամենայնի, լեհերն ու լիտվացիները կմտնեն պատերազմ, ինչը կհանգեցնի ՆԱՏՕ-ի խայտառակմաննն ու հեղինակազրկմանը լեհ-լիտվակա ջարդի արդյունքում: Եվ եթե դրանից հետո Ալիևը դարձի չգա, ապա նրան շատ դրամատիկ փորձություններ կսպասվեն: Չեմ կարծում, որ Ալիևը կդիմի ամերիկացիների պահանջած սադրանքին՝ «հակատեռորիստական» օպերացիայի, քանզի դա հղի է ռուսական զորքերի հետ բախվելով, իսկ Ալիևը հիշում է Պուտինի զգուշացումն այն մասին, թե որ դեպքում Ռուսաստանը կճանաչի Արցախի անկախությունը, մանավանդ որ նախադեպն էլ կա՝ ռուսական խաղաղապահների վրա հարձակվելու պատճառով Աբխազիայի և Օսիայի ճանաչումը: Հետևաբար, Ալիևը կհամակերպվի դառը ճակատագրի հետ և սրտի խոր կսկիծով կվերականգնի 2022-ի դեկտեմբերի 11-ի ստատուս-քվոն: Դրանից հետո Հայաստանին մնում է միայն տապալել գրանտակեր գործակալների ռեժիմը և ռուսների հետ սկսել Արցախի վերադարձի անխուսափելի պրոցեսը:
Արցախի մեր հայրեկանակիցները չպետք է հուսալքվեն, պետք է մի քիչ էլ դիմանան: Ստորությունը, դավաճանությունը երկարատև էֆեկտ չեն կարող ունենալ: Ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր: