Ռուսաստանի պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորությամբ, կայցելի Հյուսիսային Կորեա, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ ՊՆ-ին։

Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարության հրավերով ռուսական պատվիրակությունը կայցելի Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն՝ մասնակցելու 1950-1953թթ. հայրենական ազատագրական պատերազմում կորեացի ժողովրդի տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություններին»,- տեղեկացրել են գերատեսչությունում։ Այցը տեղի կունենա հուլիսի 25-27-ին։

Պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ ուղեւորությունը կնպաստի Մոսկվայի եւ Փհենյանի ռազմական կապերին եւ կարեւոր փուլ կդառնա երկու երկրների համագործակցության զարգացման համար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն