Բանակցային գործընթացի դինամիկան բավական բարձր է, սակայն արդյունքները մի փոքր զիջում են այդ դինամիկային։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հետ եռակողմ հանդիպման մեկնարկին։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ սխալ կլիներ ասել, թե դրական արդյունքներ ընդհանրապես չկան։

Բայրամովի խոսքով՝ ի թիվս այլ հարցերի՝ կողմերը կքննարկեն խաղաղության պայմանագրի՝ դեռևս չհամաձայնեցված կետերը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն