Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի երթևեկության կազմակերպման պլանում կատարվել է ժամանակավոր փոփոխություն կմ 35+450-կմ 37+200 հատվածում։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից;

Հուլիսի 27-ից նախատեսվում է կազմակերպել շրջանցիկ ճանապարհի միացման հատվածների ասֆալտապատման աշխատանքները։ Լծորդման աշխատանքները նախատեսվում է իրականացնել 3 օրվա ընթացքում։

Գյումրի-Երևան ուղղության երթևեկությունը կապահովվի ներկայում գոյություն ունեցող ճանապարհով, իսկ հակառակ՝ Երևան-Գյումրի ուղղությունը նախատեսվում է շրջանցիկ ճանապարհով։

Լծորդումների իրականացման աշխատանքների ժամանակ երթևեկության անվտանգությունը կապահովվի դրոշակակիրների և համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման միջոցով։

Շրջանցիկ ճանապարհի լծորդման հատվածներում երթևեկության բաժանարար հատվածներում կտեղադրվեն կոներ՝ լուսանդրադարձման բարձր հատկություններով։ Այդ հատվածում լրացուցիչ անվտանգությունը կապահովվի դրոշակակիրների օգնությամբ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն