Բաքվի զինվորական դատախազությունը հայտնել է, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության  N  զորամասի զինծառայող Ալեքպերով Իլքին Էլբրուս օղլուն ինքնասպան է եղել հրազենի կրակոցով:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Բաքվի զինվորական դատախազությունում փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության դրդելու հոդվածով, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն