Թուրքիան և Ադրբեջանը համաձայնության են հասել համագործակցել թուրքական հինգերորդ սերնդի Kaan կործանիչի ստեղծման նախագծի շուրջ: Այս պայմանավորվածությունը պաշտոնապես կձևակերպվի երկկողմ համաձայնագրով, որը նախատեսվում է ստորագրել Ստամբուլում անցկացվող IDEF-2023 պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի շրջանակում:

Բաքվի մասնակցությունը նախագծին դիտարկվում է որպես ռուսական Миг-29 ինքնաթիռներով հագեցած Ադրբեջանի ռազմաօդային ուժերի արդիականացմանն ուղղված քայլ:

Թուրքական լրատվամիջոցների տվյալով՝ կործանիչի ստեղծման նախագծին կարող է մասնակցել նաև Ուկրաինան։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն