Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ։ Կառավարության այսօրվա նիստում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս գործելակերպը անհասկանալի է և անընդունելի»,-ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքը ապօրինի արգելափակելու Ադրբեջանի պատճառաբանությունն այն էր, թե իբր, Հայաստանը միջանցքն օգտագործում էր ռազմական բեռներ տեղափոխելու նպատակով։

«Սա իհարկե անհեթեթություն է»,- ասել է Փաշինյանն ու ներկայացրել երեկ Հայաստանից Արցախ մարդասիրական աշտոշարասյան պարունակությունը՝ ալյուր, մակարոնեղեն, շաքարավազ, բուսական յուղ, մանկական կեր, կաթի փոշի և այլ սննդամթերք։

Փաշինյանը հիշեցրել է նաև, որ Երևանից բեռնատարների մեկնելուց առաջ դրանց պարունակությունը ներկայցվել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։

«Ինչո՞ւ Ադրբեջանը թույլ չի տալիս բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ, որովհետև Բաքվի իրական նպատակը Լեռնային Ղարաբաղի ժովորդին սովամահ անելն ու ցեղասպանության ենթարկելն է», -ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ սպասում են ՌԴ խաղաղապահ զորախմբի և Բաքվի դրական արձագանքին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն