Մեր աչքի առաջ տեղի է ունենում ԼՂ-ում էթնիկ զտման՝ Ալիևի կանխամտածված արշավը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը։

«Պետքարտուղարությունը և միջազգային հանրությունը պետք է ցույց տան, որ դա անընդունելի է, և պատժամիջոցներ սահմանեն։ Միջանցքը վերաբացելու անկարողությունն այժմ անհասկանալի հումանիտար ճգնաժամ կառաջացնի»,- գրել է կոնգրեսականը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն