ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրում, տներից մեկի մոտ հայտնաբերված, ավելի ուշ Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացած նորածին երեխայի կենսաբանական մայրը հայտնաբերվել էր, հայտնել է ՀՀ ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Այս դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում նշված կնոջ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան այսօր ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը առաջացրել է երեխայի մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք)։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Հարկ եմ համարում տեղեկացնել, որ նախաքննության շահերից, ինչպես նաև անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության սկզբունքից ելնելով՝ անձի ինքնության, դեպքի հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրվում»,-գրել է Աբրահամյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն