ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները Կոռնիձորում ծանոթանում են իրավիճակին
Արդեն երկու օրից ավելի է՝ կենսական նշանակության առաջին անհրաժեշտության ապրանքներով 19 բեռնատար Կոռնիձորի սահմանային հատվածում է: Այս պահին այդ տարածք են այցելել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչները:
Նրանց տեղում ներկայացվում է իրավիճակը: Դիվանագետներին ուղեկցում է արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը: