Ճապոնիան արգելել է 1,9 լ ավել շարժիչով մեքենաների արտահանումը Ռուսաստան
Ճապոնիան արգելում է ավելի քան 1900 խորանարդ սանտիմետր ծավալով մեքենաների արտահանումը Ռուսաստան, այդ թվում՝ հիբրիդային, հայտարարել է էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Յասուտոշի Նիշիմուրան։
Ճապոնիայի կառավարությունը որոշել է վերանայել արտահանման վերահսկման կարգադրությունը, պարզաբանել է նախարարը։ Տոկիոյի արգելքը վերաբերում է նաև բեռնատարների անվադողերին, ասել է Նիշիմուրան։ Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 9-ից։