Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ լորդ Դեյվիդ Ալթոնն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի՝ անցած տարվա դեկտեմբերից շարունակվող ապօրինի շրջափակմանը: Նա կոչ է արել հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: Քաղաքական գործիչն այս մասին գրել է թվիթերյան միկրոբլոգում:

«Միջազգային Կարմիր Խաչը մտահոգություն է հայտնում, որ մարդասիրական օգնությունը չի հասնում Լեռնային Ղարաբաղի հայերին։ Այս հարցը պետք է Միացյալ Թագավորության կողմից շտապ բարձրացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում», - գրել է Ալթոնը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն