Ռուսաստանի քաղաքացիների գրեթե 77 տոկոսը վստահում է Պուտինին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 76,8%-ը։ Նման տվյալներ հրապարակել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի կայքը։
Միաժամանակ հարցվածների 73,2%-ը հավանություն է տալիս Պուտինի աշխատանքին որպես պետության ղեկավար։
Մինչդեռ ՌԴ կառավարության գործունեությանն աջակցում է հարցվածների 50,1%-ը։
Ռուսները բարձր են գնահատել նաև վարչապետ Միխայիլ Միշուստինի աշխատանքը։ Նրան վստահում է հարցվածների 59,9%-ը։