Հայրենիքը սոսկ հողակտոր չէ, Հայրենիքն Աստծո օրենքներով գործող բացարձակ արժեք է, որտեղ իշխում են բարոյականությունը, արդարությունը ու կարեկցանքը, և կառավարվում է պահպանողական մարդկանց կողմից. հանրապետությունը ֆրանսիական հեղափոխությամբ լիբերալ մարդկանց կողմից ստեղծված ոչ հաստատուն արժեք է, որտեղ իշխում են անբարոյականությունը, փողասիրությունը և անտարբերությունը:

Հանրապետությունը նաև հակված է արագ ծնվելու ու մահանալու, ինչպես Հայաստանի Հանրապետությունը, որը 1991-ին ծնվեց, 2018-ին ընկավ կոմայի մեջ:

Հանրապետությունը նմանվել էր մի կաթսայի, որտեղ տարիներ շարունակ եռում էին անբարոյականությունն ու անարդարությունը, ինչն էլ անտարբերությամբ լեցուն հանրապետությունը գցեց կոմայի մեջ:

Հանրապետությունում այսօր շրջանառվող հիմնական թեման եղել է մի ցինիկ, անպարկեշտ թմրամոլ, որը մեր հայրենակիցներին կարող է միայն տալ անբարոյականության, անարդարության և անտարբերության դասեր, բայց սրա մասին շատ քչերը խոսեցին. հիմնական թեման սրա հրավերի վրա ծախսված գումարն էր, քանի որ հանրապետությունում փողասիրությունն է իշխում, մեխը ծախսվող գումարն էր, ոչ թե բարոյալքված հասարակության էլ ավելի բարոյալքումը, ոմանք խոսեցին այդ փողով սահմանների կահավորումից, երևի որ ավելի անվտանգ պայմաններում անբարոյականություն քարոզեն մեր հայրենակիցներին:

Հանրապետության ջատագովները՝ լիբերալները , սկսեցին այլանդակին պաշտպանելն այլ այլանդակներից(այստեղ չկա որևէ սարկազմ), սրանց մյուս մասը գովասանքի բառային հրավառություն էր անում, թե ամենահայտնի, ամենահեղինակավոր եսիմ ինչն է գալու Հայաստան... սա աղետ է, ինչը կրկին ծանր հետևանք է ունենալու:

Ցավոք, մեր եկեղեցու ճշմարիտ զավակների ձայնը քիչ լսելի է(համացանցը լռեցնում է ճշմարտությունը), իսկ լսելի է այն «սքեմավորների» ձայնը, ովքեր կախարդության, հեթանոսության, ֆեմինիստության և գլոբալիզմի քարոզ են անում(չկա որևէ չափազանցություն):

Չի լսվում այն ճշմարիտ հոգևորականների խոսքը, որտեղ ասվում է. մեր թշնամիների հզորությունը մեզ չհաղթեց, այլ մեր մեղքերը մեզ հաղթեցին , և պետք է մեղքի դեմ պայքարել, ոչ թե աղանդի:

Մենք հանրապետություն ենք կորցնում, ոչ թե Հայրենիք, բայց հնարավորություն ենք ստանում Հայրենիք կառուցելու, որից խաղաղություն են մուրում, ոչ թե հակառակը:

Գրում է Ազատ Ադամյանը իր ֆեյսբուքյան էջում


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն