Մայրաքաղաքում աղբահանության հետ կապված խնդիրը լուծված է
Մայրաքաղաքում աղբահանության հետ կապված խնդիրը լուծված է: Փողոցների և բակային տարածքների մաքրությունն ապահովել են 495 սանմաքրման աշխատակից, 73 աղբատար մեքենա: Այդ մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
***
Երևանը հաջորդ տարվանից պատրաստվում է անցնել ճանապարհների ընթացիկ սպասարկման: Սա ենթադրում է, որ յուրաքանչյուր վարչական շրջան ունենալու է ճանապարհները սպասարկող «Ճանշին» ընկերություն: Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել Ավանից:
***
Ավարտական փուլում է Փակ շուկայի դիմացի ստորգետնյա հետիոտնային անցման վերելակների տեղադրման գործընթացը:
***
Ավտոտնակներով ծանրաբեռնված երևանյան բակերը բարեկարգելու համար համայնքը նախանշում է մասնավորի հետ գործակցությամբ սկսել ծրագիր: Նախագիծը կմեկնարկի Արաբկիրից. կկառուցվեն ստորգետնյա ավտոտնակներ, որոնց վերին հատվածում կլինեն խաղահրապարակներ: