Միանում եմ Բլինկենի կոչին՝ Լաչինի միջանցքով մարդասիրական բեռների ազատ տարանցման համար․ Սամանտա Փաուեր
Լեռնային Ղարաբաղում պարենային անվտանգության բացակայությունն ու դեղորայքի պակասը մեծ անհանգստություն են առաջացնում, թվիթերում գրել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը։ Նա նշել է, որ Լաչինի միջանցքը կարևոր նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը կենսական անհրաժեշտ ապրանքներ մատակարարելու համար։
Իր թվիթերյան էջում տեղադրելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի գրառումը, որում խոր մտահոգություն է հայտնվում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի առնչությամբ՝ Փաուերը գրել է․
«Ես միանում եմ Էնթոնի Բլինկենի կոչին` միջանցքով առևտրային և մարդասիրական բեռների ազատ տարանցման համար»։