Դեկտեմբերի 1-2-ը Հայաստանում արդեն երկրորդ անգամ կանցկացվի «Գիտության և Գործարարության օրեր» համաժողովը
Այս տարվա դեկտեմբերի 1-2-ը Հայաստանում արդեն երկրորդ անգամ կանցկացվի «Գիտության և Գործարարության օրեր» համաժողովը։ Այս մասին գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Այսօր անցկացրինք թեմայի վերաբերյալ մամուլի ասուլիս, որին առցանց միացավ նաև մեր ժամանակների ամենանշանավոր մտավորականներից մեկը՝ համաժողովի հատուկ հյուր Նասիմ Նիկոլաս Թալեբը:
Էկոնոմիկայի նախարարությունն ու անձամբ ես ստանձնել ենք հանձնառություն՝ աջակցելու այն նախաձեռնություններին, որոնք խթանում են ստեղծարարությունը ու գիտելիքահենք ձեռներեցությունը: Մենք խորապես հավատում ենք, որ գիտելիքը սահմաններ չի ճանաչում, և համոզված ենք, որ միասին կարող ենք հարթել գիտելիքի և գործարարության համատեղ ճանապարհը»,- գրել է Քերոբյանը: