Փորձը ցույց է տվել, որ իրանական կողմը չի կարող որևէ տեսակի բանակցություն վարել Միացյալ Նահանգների կառավարության հետ. Վաշինգտոնին հնարավոր չէ վստահել, քանի որ նա շարունակաբար դրժում է խոստումները և տապալում գործադրված ջանքերը՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։

Նրա խոսքով՝ Իրանը դիվանագիտական ուղիներ է օգտագործում, որպեսզի բոլոր կողմերին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, ստիպի վերականգնել Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ համապարփակ համաձայնագիրը, սակայն Վաշինգտոնը հետաքրքրված չէ Իրանի հետ վստահություն կառուցելու գործընթացով։

«Իրանի միջուկային համաձայնագիրը կվերականգնվի միայն այն ժամանակ, երբ Վաշինգտոնը պատրաստ լինի պատասխանատու կերպով վերադառնալ գործարքին և երաշխավորել Թեհրանին, որ կպահպանի պայմանավորվածությունը»,- հայտարարել է Քանանին։

Իրանի ԱԳՆ խոսնակը նաև դատապարտել է ԱՄՆ կառավարության աջակցությունն Իսրայելին՝ ընդգծելով, որ Իրանը որևէ քայլ չի ձեռնարկի Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորման համար՝ հանուն Մերձավոր Արևելքի խաղաղության և անվտանգության և ի շահ պաղեստինյան ժողովրդի:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն