ԱՄՆ-ն հնարավոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, այդ պատճառով տարբեր, այդ թվում՝ բարձր մակարդակով շարունակում է աշխատել կողմերի հետ «բարդ փոխզիջումների» և խաղաղության հասնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Ինչպես մենք մշտապես կրկնել ենք, մենք հավատում ենք, որ խաղաղության համաձայնագիրը մոտ է: Ահա թե ինչու մենք շարունակում ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ շփումներն ինչպես այս գերատեսչության ամենաբարձր մակարդակով, այնպես էլ ստորաբաժանումների մակարդակով ՝ կոչ անելով նրանց հասնել բարդ փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են լիարժեք խաղաղության համաձայնագրի հասնելու համար», - ասել է Պետքարտուղարության խոսնակը։

Միլլերը նաև հրաժարվել է մանրամասներ ներկայացնել ԱՄՆ պետքարտուղարի՝ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի այցից տարածաշրջան, որը նախատեսվում է այս շաբաթ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն