Կապան-Տանձավեր ավտոճանապարհին բեռնատարի ցիստեռնը կողաշրջվել է` փակելով ճանապարհը
Օգոստոսի 2-ին` ժամը 04:08-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ HOWO մակնիշի բեռնատարը կողաշրջվել է․ տուժածներ չկան։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Տանձավեր ավտոճանապարհի 31-րդ կմ-ին HOWO մակնիշի բեռնատարի ցիստեռնը (բեռնված 22 տոննա մազութով) կողաշրջվել է և ընդունել մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի փակ․ տուժածներ չկան, առկա է վառելիքի և մազութի արտահոսք։
Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ Բեռնատարի ցիստեռնը հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղվել է. ժամը 08:10-ի դրությամբ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է: