Չեխիայի նախագահ Պետր Պավելը երկրի 14 քաղաքացու թույլատրել է միանալ Ուկրաինայի զինված ուժերին, նա մերժել է ևս 8 դիմումը։ Այդ մասին հայտնում է iROZHLAS լրատվական պորտալը։

Երկրի նախագահի թույլտվությունն անհրաժեշտ է չեխերի համար, որոնք ցանկանում են օրինական կերպով մասնակցել Ուկրաինայի հակամարտությանը, քանի որ նրանց արգելվում է ծառայել օտարերկրյա զինված ուժերում։

Այս պահին Չեխիայի միայն 146 քաղաքացի է ստացել պետության ղեկավարի համաձայնությունը, նախկինում 132-ին թույլտվություն է տվել նախկին նախագահ Միլոշ Զեմանը։

Ավելի վաղ Պավելը հայտարարել էր, որ առաջիկա վեց ամիսները վճռորոշ են Ուկրաինայի համար՝ իր տարածքները վերադարձնելու հարցում։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը պետք է հնարավորինս առաջ շարժվեն մինչև առաջին սառնամանիքների սկսվելը: Ըստ նրա՝ 2023 թվականին ուկրաինական բանակի հաջողություններն էլ «հիմք կդառնան Ռուսաստանի հետ բանակցությունների համար»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն