Իհարկե, տրամաբանությունը քիչ հասկանալի է։ Այնպիսի զգացողություն է առաջանում, որ 2022-ը այս ուղղությամբ, Հայաստանի ղեկավարության տեսակետով, եղել է շատ հեշտ ու հանգիստ, այո՞։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ բանակցային ակտիվությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակում նվազել է, որովհետեւ ՌԴ-ն չի կարող իր ամբողջ էներգիան ուղղել այս ուղղությամբ, քանի որ զբաղված է Ուկրաինայում։

«Եկեք նայենք փաստերին. նման բոլոր խոսակցությունները, որ հատուկ ռազմական գործողության ֆոնին արտաքին քաղաքականության ինչ-որ ուղղություններ, այս կամ այն, Մոսկվայի համար պակաս առաջնահերթ են դարձել, պարզապես որեւէ փաստային հիմք չունեն։ Հավանաբար, սա գնահատողական դատողություն է, անձնական կարծիք, գուցե՝ հույզեր։ Բայց արժե, այնուամենայնիվ, փաստերը լսել։ Մենք ամբողջովին եղել եւ մնում ենք  շահագրգռված հայ-ադրբեջանական հարաբերությունների գործընթացի առաջմղման հարցում։ Մենք ամեն բան անում ենք ամուր խաղաղության եւ համաձայնության հասնելու համար տարածաշրջանում, մենք լիովին կատարում ենք մեր պարտավորությունները Հարավային Կովկասում։ Ակտիվության ինչ նվազման, ինչպես դա մատուցվել է, մասին կարող է խոսք լինել, եթե վերջին մեկ-երկու ամսում տեղի են ունեցել մի ամբողջ շարք շփումներ ՌԴ մասնակցությամբ՝ բարձրագույն եւ բարձր մակարդակով»,- ասել է Զախարովան:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն