Իրանն ու Բելառուսը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարները
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի հետ քննարկել է ռազմական ոլորտում Թեհրանի և Մինսկի միջև համագործակցության հեռանկարները
Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ տեղեկացնելով, որ Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են զինված ուժերի պատրաստման և կիրառման ոլորտում համագործակցության վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև նախանշել երկկողմ փոխգործակցության խորացման և ակտիվացման հետագա քայլերը;
Բաղերին, մասնավորապես, նշել է, որ այսօր անկախ երկրները, որոնք բախվում են ԱՄՆ-ի և Արևմուտքի դաժան պատժամիջոցներին, պետք է զարգացնեն հարաբերություններն ու փոխգործակցությունը միմյանց հետ:
«Համաշխարհային ուժային կառուցվածքում տեղի ունեցող փոփոխություններին համապատասխան՝ մեր ռազմական հարաբերությունները պետք է ընդլայնվեն, քանի որ գլոբալ ուժային կառուցվածքը արագորեն փոխվում է միաբևեռ աշխարհից դեպի բազմաբևեռ»,- ասել է նա։