Մահացել է ռուս հայտնի դերասանուհի Իրինա Միրոշնիչենկոն
81 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Իրինա Միրոշնիչենկոն, «Ռիա Նովոստի»-ին հայտնել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի դպրոց-ստուդիայի ռեկտոր Իգոր Զոլոտովիցկին։
Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Միրոշնիչենկոն վերակենդանացման բաժանմունքում է։ ԶԼՄ-ների տեղեկություններով ՝ նա սրտի կանգ է ունեցել։ Բժիշկներին հաջողվել է վերականգնել դերասանուհու սրտի բաբախյունը։ Նախկինում նրա մոտ ախտորոշվել էր հիպոֆիզի ադենոմա (բարորակ ուռուցք): Նշվում է նաև, որ դերասանուհուն հիվանդանոց են տեղափոխել գրիպի ծանր ընթացքով։
Կինոյում դերասանուհու նորամուտը եղել է 1963 թվականին Գեորգի Դանելիայի «Ես քայլում եմ Մոսկվայում» ֆիլմում գլխավոր հերոսի քրոջ՝ Կատյայի էպիզոդիկ դերում։
Էկրանին նրա առաջին գլխավոր դերը եղել է «Նրանց միայն դեմքով էին ճանաչում» (1966) ռազմական դրամայում։ Այնուհետև նա նկարահանվել է «Ռեզիդենտի սխալը», «Առաքելությունը Քաբուլում», «Գաղտնի ծառայության գործակալ», «Դուք երբեք չեք երազել …», «Մադամ Վոնգի գաղտնիքները», «Ձմեռային բալ» և շատ այլ ֆիլմերում։
1998 թվականին նրան շնորհվել է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստի կոչում։