Լուի Բոնոն հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԳՆ-ում
ՀՀ ԱԳՆ-ից հայտնեցին, որ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոn Երևան այցի շրջանակներում աշխատանքային քննարկումներ է ունեցել այդ թվում նաև ԱԳՆ նախարարությունում:
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում սրվող հումանիտար ճգնաժամը, ի թիվս այլ հարցերի, եղել է օրակարգային հարցերի շրջանակում»,- հայտնեցին ԱԳՆ-ից: